Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ներառվեց հատուկ ցանկում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է իր ավելի վաղ ընդունած «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման ցանկ ներառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, ինչպես նաև «Արմենիկում» և համարժեք այլ դեղերը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Anahit, եթե Ձեր նշանածը ՄԻԱՎ վարակակիր է, և Դուք, բնականաբար, չեք ուզում վարակվել ՄԻԱՎ վարակով, ապա հարկավոր է մշտապես ունենալ պահպանակով պաշտպանված սեռական հարաբերություն, որի դեպքում վարակն անհավանական է: Իսկ երեխա ունենալու և հղիության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:

Մի ավելացում ևս, եթե Ձեր ամուսինը ՄԻԱՎ վարակակիր է, ու դուք պաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում ապա չեք կարող հղիանալ: Կարծում եմ Ձեր համար ևս ամենաանվտանգ և ճիշտ տարբերակը կլինի արտամարմնային բեղմնավորումը, դոնորական սերմնահեղուկով: Իսկ առավել  սպառիչ պատասխան Ձեր հարցին ու ճիշտ ուղղություն Ձեզ կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:   

anahit

09.07.2014

barew dzez es amusnacac em amusins varakvace miavov menq der azat haraberutyun chenq unecel..bayc erexa unenelu cankutyun unenq ...inchpes anenq da xndrum em asaceq ?

Մեդ-Պրակտիկ

19.03.2013

Հարգելի Վիկա, եթե Դուք կասկածում եք, վարակվա՞ծ եք, թե,ոչ, անպայման պետք է հետազոտվեք` պարզելու և հնարավորինս շուտ սկսելու բուժումը։ Եթե արդեն գիտեք Ձեր վարակված լինելու մասին, միանշանակ, պետք է դիմել մասնագետի օգնությանը և ստանալ համապատասխան բուժում։ Ձեր վարակված լինելու պարագայում զուգընկերոջ կողմից պահպանակի օգտագործումը ծայրահեղ անհրաժեշտություն է, քանի որ ազատ սեռական հարաբերության դեպքում (առանց պահպանակի), տղամարդու վարակվելու հավանականությունը շատ մեծ է։ Եթե արդեն ունեցել եք ազատ հարաբերություն, զուգընկերոջն անպայման տեղյակ պահեք Ձեր հիվանդության մասին, որպեսզի նա նունպես հնարավորություն ունենա ժամանակին բժշկի դիմելու և բուժվելու։

vika

16.03.2013

dez mi harc unemtalu inc asumen vor s varaxvacem spid hivanducunov vonc karoxe im heti txamardik varakvac ch@lnen isk es ayo xndrumemtveq xorurd

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ